Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի հետ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ է վարել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram-ի ալիքում։
«Իսլամական դիմադրության շարժման պատվիրակությունը Կառավարման խորհրդի ղեկավար Մուհամեդ Դարվիշի հետ Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ: Կողմերը քննարկել են հրադադարի շուրջ բանակցությունների առաջընթացը, Իսրայելի կողմից համաձայնագրի շարունակական խախտումները և դրա իրականացմանը խոչընդոտող գործողությունները, ներառյալ հումանիտար արձանագրության իրականացման ձգձգումները, վրանների և ժամանակավոր տների ներմուծման արգելքը, վառելիքի և ծանր տեխնիկայի արգելքը՝ հիմնական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, կողմերը քննարկել են «Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակը, Իսրայելի ավերածությունները քաղաքներում և Հորդանան գետի փախստականների ճամբարներում»։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՄԱՍ-ի արտերկրի ղեկավար Խալեդ Մեշալը և արտաքին հարաբերությունների բյուրոյի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
223Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
32730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
49828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
51628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
40427.10.2026, 10:12