«ԱՄՆ-ն ծանուցել է ԵՄ-ին ՌԴ-ի հետաքննությամբ զբաղվող խմբից դուրս գալու մասին»․ #NYT

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախազգուշացրել է եվրոպացի պաշտոնյաներին, որ Վաշինգթոնը դուրս է գալիս միջազգային խմբից, որը հետաքննություն է անցկացնում, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ՝ ուկրաինական հակամարտության համատեքստում, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Արդարադատության նախարարությունը (ԱՄՆ) գաղտնի տեղեկացրել է եվրոպացի պաշտոնյաներին, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջազգային խմբից, որը ստեղծվել է քաղաքական առաջնորդների նկատմամբ հետաքննություն վարելու համար (Ուկրաինայի հակամարտության համատեքստում)»,- ասվում է թերթում հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ թերթի աղբյուրների՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լքում են խումբը՝ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտության պատճառով։ Թրամփի վարչակազմը կրճատում է նաև Արդարադատության նախարարության թիմի գործունեությունը, որը համագործակցում է Ուկրաինայի դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Բացի այդ, ինչպես նշում է թերթը, այս խումբը հետաքննություն էր անցկացնում Բելառուսի, ԿԺԴՀ-ի և Իրանի ղեկավարության նկատմամբ։ Վաշինգթոնը խմբին միացել էր 2023թ.։

«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
2918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
10617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
8216:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
13216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6315:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7015:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7615:18