Հութիները վերջին 48 ժամում երրորդ անգամ հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա

Շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը վերահսկում է Եմենի հյուսիսը, երեքշաբթի լուսադեմին երրորդ անգամ հարձակվել է Կարմիր ծովում գտնվող ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յախի Սարիան։ «Ի պատասխան մեր երկրի դեմ դաժան ագրեսիայի՝ Եմենի զինված ուժերը Կարմիր ծովի հյուսիսում երրորդ անգամ հարձակվել են ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի վրա՝ ուղարկելով երկու թևավոր հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք»։ Սարիան հայտնել է, որ հարձակումը երրորդն է 48 ժամվա ընթացքում:
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ ամերիկյան ավիակիրն իրենց հարվածներից հետո ստիպված է եղել նավարկել դեպի Կարմիր ծովի ամենահեռավոր հատվածը։
Հութիների քաղաքական խորհուրդը դատապարտել է նաև պաղեստինյան Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսումը՝ հայտարարելով, որ «Եմենի ժողովուրդը չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդին աջակցելուց»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
5920:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
5319:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
6918:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
7018:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
10718:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
11517:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
12316:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
6316:36