«ՀԱՄԱՍ-ը, հութիներն ու Իրանը իրենց գործողությունների համար կվճարեն»․ Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ Թրամփի վարչակազմին Իսրայելը տեղեկացրել էր Գազայի հատվածում ծրագրված հարվածների վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Թրամփի վարչակազմը և Սպիտակ տունն Իսրայելից տեղեկացվել են Գազայում այսօրվա հարձակումների մասին: Նախագահ Թրամփը հստակ ասել էր՝ Համասը, հութիները, Իրանը և բոլոր նրանք, ովքեր ձգտում են ահաբեկել ոչ միայն Իսրայելին, այլև Միացյալ Նահանգներին, իրենց գործողությունների համար գին կվճարեն»,- հայտնել է Լևիթը:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վերսկսել է ագրեսիան Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ՝ միակողմանի ընդհատելով հրադադարը:
Գիշերվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55