Գազայի հատվածում Իսրայելի հրթիռակոծության հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը, հայտնում է Al Aqsa հեռուստաալիքը:
«Ըստ նախնական տվյալների՝ ավելի քան 230 մարդ է զոհվել, 350-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են՝ սիոնիստական (իսրայելական) ավիահարվածների հետևանքով»,- հաղորդում է հեռուստաաալիքը։
Հարվածներն իրականացվել են Գազա, Դեյր էլ Բալահ, Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ այս անգամ իսրայելական հարվածները սովորականից ավելի ուժգին էին:
«Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում»,- երեկոյան հայտնել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրաժարվեց ազատ արձակել մեր պատանդներին և մերժեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆից և միջնորդներից ստացված բոլոր առաջարկները»,- ասվում է հայտարարության մեջ:

«Լևոն Տեր֊Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
1317:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
3617:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
10016:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
7316:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
13715:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
13115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
14314:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
16911:13