«Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը բացասաբար չի անդրադարձել նրանց վրա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ իր որոշումը բացասական հետևանքներ չի ունեցել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին, Fox News-ի փոխանցմամբ, Թրամփը լրագրողներին հայտնել է ճեպազրույցում։
«Ուկրաինային ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու որոշումը բացասական հետևանքներ չի ունեցել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Իրականում՝ ճիշտ հակառակը։ Եվ, կարծում եմ, դա տեսանելի էր։ Դուք պետք է հասկանաք, որ եթե ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը վատ բան է անում, միակ պատճառը, որ միջամտում եմ, մարդասիրությունն է: Այնտեղ շատ մարդիկ են մահանում»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «սա բարդ իրավիճակ էր», և Ուկրաինային «պետք էր ստիպել ճիշտ վարվել»։
«Կարծում եմ՝ նրանք հիմա ճիշտ են վարվում, և մենք փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք ցանկանում ենք հասնել հրադադարի, ապա՝ խաղաղության համաձայնագրի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինային ռազմական օգննության տրամադրումը և հետախուզական տվյալների փոխանակումը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55