Գազայում սպանվածների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել․ #AlArabiya

Գազայի հատվածի՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող կառավարության փաստացի վարչապետ Իսամ ալ-Դալիսը սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից անցած գիշեր իրականացված ավիահարվածներից մեկի ժամանակ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ «Համասի կառավարության վարչապետ ալ-Դաալիսը սպանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի վերջին հարձակման հետևանքով»։ Հաղորդվում է, որ արկն ընկել է այն տան վրա, որտեղ այդ պահին գտնվում էր ալ-Դաալիսը։
Բացի այդ, հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի ռմբակոծության ժամանակ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաթֆան։
Արմատական շարժման կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն եղել։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելի ռազմական ուժերը հուժկու ավիահարվածներ են հսացրել Գազայի հատվածին։ Վերջին տվյալներով ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 356-ի։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55