Թրամփը պնդում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի հութիներին աջակցությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման անդամ հութիներին աջակցելը։
«Կան տեղեկություններ, որ թեև Իրանը նվազեցրել է հութիներին իր ռազմական և ընդհանուր աջակցության ինտենսիվությունը, մատակարարման մակարդակը դեռևս բարձր է: Իրանը պետք է անհապաղ դադարեցնի այդ մատակարարումները: Թող հութիներն ինքնուրույն պայքարեն»,- գրել է ամերիկացի առաջնորդը X-ում՝ հավելելով, որ հութիները «կպարտվեն ցանկացած ձևով, բայց այսպես արագ կլինի»:
Թրամփն ասել է, որ Եմենի ապստամբներն արդեն «ահռելի վնասներ» են կրել, և իրավիճակը «միայն կվատթարանա»։ «Նրանք ամբողջությամբ կկործանվեն»,- եզրափակել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իբր Իրանը կանգնած է Անսար Ալլահի հարձակումների հետևում, և առաջարկել է, որ եթե նրանք նոր հարձակումներ իրականացնեն, ապա ԱՄՆ-ի զինված ուժերը չեն սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներ հասցնելով։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի ռազմատենչ հռետորաբանությունը և կտրականապես մերժում Հութիների հարձակումներին Իրանի ենթադրյալ մասնակցության մասին Թրամփի հայտարարությունները։

«Ադրբեջանական մամուլը փոխանցում է իմ փաստարկված նյութերը». Տաթևիկ Հայրապետյան
3722:06
Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է
4621:54
Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու
15420:43
«Մոսկվայում չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին». Արման Աբովյան (տեսանյութ)
8020:12
Հուսիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
13019:31
«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
11017:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
11516:12
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
10515:36