ԱՄՆ-ն հրթիռակոծում է Սանան

1938
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 00:51
ԱՄՆ զինուժը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Նրա պնդմամբ՝ ամերիկացի զինվորականներն օդից հարձակվել են Աս-Սաուրա շրջանում միջոցառումների համար կառուցվող սրահի վրա։
Գնդակոծության հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են նաև հարակից շինությունները։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա նահանգին, որտեղ կարող են թաքնված լինել «Անսար Ալլահ»-ի առաջնորդները։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
11917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9314:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25912:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25509:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
359Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
214Երեկ, 18:48