«Իմամօղլուի ձերբակալությունն Էրդողանի հետ կապելը լկտիություն է»․ Թուրքիայի արդարադատության նախարար

Պնդումները, թե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, լկտի են։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
«Դատարանի հարուցած գործերը և հետաքննությունները մեր նախագահի հետ կապելը, մեղմ ասած, լկտիություն է և սահմանների չիմացություն»,- ասել է Թունչը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դատական իշխանությունը ոչ մեկից հրամաններ կամ հրահանգներ չի ստանում, այն չեզոք է և անկախ», ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան իրավական պետություն է, որտեղ անմեղության կանխավարկածը հարգվում է։
Էքրեմ Իմամօղլուն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (Թուրքիայի խորհրդարանում՝ մեծությամբ երկրորդը) առաջնորդներից է, ով համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետն ու ևս 100 բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են և դատարան տեղափոխվել ոստիկանության ուղեկցությամբ։
Իմամօղլուն կասկածվում է ահաբեկչության, կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Ի պաշտպանություն Իմամօղլուի Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55