Հութիները հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին և ԱՄՆ ռազմանավերին

Եմենի հյուսիսային մասը վերահսկող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանին, Telegram ալիքում հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
«Հրթիռային ուժերն արդյունավետ ռազմական գործողություն են իրականացրել Յաֆֆայի շրջանի Բեն Հուրիոն օդանավակայանին հարվածելու համար: Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ և հաջողությամբ հասել է իր նպատակին», - ասված է հայտարարության մեջ:
Սարիան հավելել է, որ Եմենի ուժերը նաև «հարձակվել են Կարմիր ծովում թշնամու ռազմանավերի, այդ թվում՝ ամերիկյան Harry Truman ավիակրի և հարակից ռազմանավերի վրա»։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին հարվածներից հետո հութիները վերսկսել են ռազմական գործողություններն Իսրայելի դեմ՝ հայտնելով իրենց աջակցությունը Գազայի պաղեստինցի բնակիչներին։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55