«Հայաստան-Վրաստան խաղից առաջ տեղի կունենա երկրպագուների միասնական երթ»․ FAF

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատը (FAF) ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Հանրապետական» մարզադաշտից գրելով․ «Մենք պատրաստ ենք:
Սիրելի երկրպագուներ, տաք հագնվեք, միացեք երկրպագուների միասնական երթին։
Հաղթական էներգետիկան Երևանի փողոցներից հասցնենք մարզադաշտ»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։ Սա Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ առաջին խաղն է։ Հայաստանի ու Վրաստանի հավաքականները պատմության մեջ յոթ անգամ են մրցել միմյանց դեմ։ Երկու հաղթանակ տարել է Հայաստանի հավաքականը, երեքը՝ Վրաստանը, երկուսն ավարտվել է ոչ ոքի։
FAF-ը հանդիպումից առաջ երկրպագուների միասնական երթ է կազմակերպել։ «Երթը կմեկնարկի Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), հավաքվում ենք 18։00-ից։
Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։ Երթը կմեկնարկի 19։00-ին, խաղի սկիզբը՝ 21։00»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6020:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52224.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54424.10.2026, 14:12