«Հազարավոր ուժայիններ տրիբունայից հայ ֆաներին առևանգում էին խաղի ժամանակ». Սերգեյ Ջանջոյան

Հայաստան ֆուտբոլի հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆուտբոլում դետալներ չկան, պետքա մինիմում դալբայոբ լինես, որ ամենածայրահեղ քայլերն անես քո հավաքականի դեմ.. հետևդ բացես, ասես՝ ինչ ուզում եք, արեք, մենք հյուրընկալ ենք... Իհարկե կեղտոտ են նաև 2 կոպեկի համար հայերի սեկցիաներում վրացիքին տոմս ծախողները, բայց ակնհայտ սրա հետ հաշտ ա եղել ՀՖՖ-ն։
Երկրի գլխավոր հրապարակը տրամադրես մրցակցի թիմի երթի հավաքատեղի, այն պարագայում երբ գիտես՝ տարիներ ի վեր հավաքականի ֆան ակումբներից մեկի երթի հավաքատեղին է։ Տոմսերի վաճառքը կազմակերպես էնպես որ սաղ տրիբունաներում լինեն հարյուրավոր, հազարավոր մրցակից թմի երկրպագուներ.. Քո երկրպագուների տեղերի տոմսերը հազարից ավելի տաս մրցակցին, կես տրիբունա ֆան սեկցիա սարքես.. Էն պարագայում, երբ քո թիմը, մեղմ ասած, լավ վիճակում չի, ու հակառակ գործողություններով պետք ա նպաստես ստադիոնի ուժեղ մթնոլորտին.. Մեր մոտ էլ ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչներ լցնես, տրիբունայից հայ ֆաներ առևանգեն խաղի ժամանակ։
Մեզ դրսում երբեք չեն թողել մեր ուզած տեղում երթ անենք, իրենք են տեղն ասել, դրսում ՀՖՖ-ի ֆոկուսներից հետո, երբ հայտնվում էինք այլ ֆաների մեջ, մեզ ուղեկցում են հյուրերի սեկցիա՝ անվտանգությունից ելնելով։
Էս խայտառակ վիճակը միշտ կհիշվի ու մյուս ՀՖՖ ղեկավարների ու բոլոր չինովնիկների համար պետքա ..ի օրինակ ծառայի։ Թե բա հյուրընկալ։
ՀՖՖ-ն պետք ա պատասխան տա էս նվաստացման համար ու սաղ թիմով օր առաջ լքեն ֆեդերացիան»:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12