«ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինային 5 մլրդ եվրո օգնության շուրջ»․ #Bloomberg

Մարտի 20-ի գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները պայմանավորվել են շարունակել աջակցել Ուկրաինային, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին հինգ միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացման շուրջ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Ըստ լրատվամիջոցի՝ թեև առաջարկին աջակցել են ԵՄ գրեթե բոլոր անդամները (բացառությամբ Հունգարիայի), Ֆրանսիան և Իտալիան հայտնել են, որ իրենց ավելի շատ ժամանակ է պետք ֆինանսական և տեխնիկական մանրամասներն ուսումնասիրելու համար։
Միաժամանակ իտալացի դիվանագետներն ընդգծել են, որ Հռոմն ամբողջությամբ չի հրաժարվում նախաձեռնությունից։ Ֆրանսիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասն ի սկզբանե առաջարկել էր մինչև 2025 թվականի վերջ Ուկրաինային 20-40 միլիարդ եվրո հատկացնել։ Ծրագրին դեմ են արտահայտվել Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան, որից հետո որոշվել է քննարկել հինգ միլիարդի հատկացումը՝ մինչև երկու միլիոն եվրոյի խոշոր տրամաչափի զինամթերք գնելու նպատակով։
Ենթադրվում է, որ Ուկրաինային նոր օգնությունը պաշտոնապես կտրամադրվի ոչ թե ԵՄ անունից, այլ միության «կամեցող» երկրների կոալիցիայի շրջանակներում՝ Հունգարիայի դիրքորոշման ֆոնին, որը խոստացել էր վետո դնել ԵՄ-ի միջոցներից օգնության հատկացման վրա:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55