«ՀՖՖ-ն ֆան շարժումներին տոմսեր է տվել՝ հավաստիանալով, որ հակաիշխանական կոչեր չեն լինի». ԶԼՄ

Մարտի 10-ին «24Նյուզ»-ի լրագրողը ֆիքսել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին կառավարության շենքում: Ընդ որում, նա այցելել էր այնտեղ ոչ աշխատանքային ժամի՝ երեկոյան 20:10-ին:
լրատվականը հարց է ուղղել Մելիքբեկյանին, թե ի՞նչ է անում կառավարությունում, սակայն ՀՖՖ նախագահը հրաժարվել է մեկնաբանել: Այն ճշտող հարցին, թե այդ ի՞նչ հույժ գաղտնի տեղեկատվություն է, վերջինս պնդել է, թե ոչ մի գաղտնի բան չկա:
Սակայն լրատվականին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ՀՖՖ նախագահն ինչու էր եկել կառավարություն:
«24Նյուզ»-ի աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանը պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարության ղեկավարը «դրսից հյուրեր է» ունեցել և չի կարողացել ընդունել: Այդ իսկ պատճառով նա հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Հասկանալով, թե Հայաստան-Վրաստան խաղին ֆեդերացիայի և հենց Մելիքբեկյան Արմենի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ինչ քայլեր կարող են անել երկրպագուները, Արայիկ Հարությունյանը Մելիքբեկյան Արմենի հետ մարտի 10-ին կապվում են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, ինչից հետո Աբազյանն անձամբ զանգահարում է Հայաստանի ֆուտբոլի ֆան շարժումների ղեկավարներին, հավաստիացումներ ստանում, որ դաշտում չեն գոռալու «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ դավաճան», ապա հետո միայն տոմսեր տրամադրում ֆան շարժումներին:
Հատկանշական է, որ հենց մարտի 11-ին էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ֆան շարժումներին կտրամադրեն տոմսեր:
Ի դեպ՝ լրատվականը այդ թեմայով ևս Մելիքբեկյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք մտավախություն ունի, որ մինչև այս պահը տոմսերը վաճառքի չեն հանվել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե «տոմսերի վաճառքը շուտով կսկսվի, ամեն ինչ նորմալ է»:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց մրցակցին 0-3 հաշվով: Երկրպագուները խաղի ընթացքում և հետո պարբերաբար վանկարկում էին «Մելիքբեկյան հեռացիր», «Հրաժարականն անխուսափելի է»:
Նիկոլ Փաշինյանը ևս դաշտում ներկա էր և անձամբ հետևում էր խաղին իր վրացի գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ:

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսն ամուսնացել են
480Երեկ, 13:17
«Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան՝ վերջին րոպեներին ընդունելով 2 գնդակ
233Երեկ, 00:42
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատար (լուսանկար)
48411.08.2026, 19:59
Մահացել է Լիոնել Մեսսիի հայրը
272708.08.2026, 15:23
Բրազիլիայում հրաձգության հետևանքով 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել
375103.08.2026, 09:28
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը շուտով կամուսնանան
636202.08.2026, 19:51
«ՈՒԵՖԱ-ն կքվեարկի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին». #TheTelegraph
427701.08.2026, 17:36
Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին
208931.07.2026, 13:24