Անկարայի քաղաքապետը հանդես է եկել` ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլ է եկել՝ աջակցելու կալանավորված Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է Euronews-ը։
Մանսուր Յավաշը ելույթ է ունեցել Ստամբուլի քաղաքապետարանից՝ բողոքի ցույցերի երկրորդ օրը, գրում է լրատվամիջոցը։
«Արդարությունը հաղթելու է, օրենքը, ժողովրդավարությունը հաղթելու է, մենք դա անելու ենք ձեզ հետ միասին։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ ներկայացնելով ողջ Թուրքիան։ Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր սահմանադրությունը։ Մենք այստեղ ենք՝ ասելու, որ համազգային կամքից վեր ոչինչ չի կարող լինել։ Այսօր այստեղ ենք՝ պաշտպանելու Էքրեմ Իմամօղլուի իրավունքները»,- հայտարարել է Անկարայի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և նրա մամուլի խորհրդական Մուրադ Օնգյունը ձերբակալվել էին հատուկ գործողության ընթացքում և դատարան տեղափոխվել մարտի 19-ին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իմամօղլուն կալանավորվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերությամբ զբաղվող կազմակերպության հետ կապված գործի շրջանակներում։
Թուրքիայի տարբեր քաղաքներում այս գիշեր շարունակվել են հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում տեղ-տեղ բախումներ են եղել ոստիկանության հետ։
Ցուցարարների հիմնական մասը ուսանողներ էին։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
8718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
13317:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
10017:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
8417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
8316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
7616:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
14316:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
9015:36