«Ինչպիսին երկրի «ղեկավարներն» են, այնպիսինն էլ՝ ֆուտբոլինը». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆուտբոլի մասին և՝ ոչ միայն
Հայաստանի հավաքականը պարտվեց հարևան Վրաստանի հավաքականին։ Բոլոր ֆուտբոլասերներն են վրդովված ու ջղային։ Իրավունք ունենք։ Բայց, արդյո՞ք մինչ այս բոլոր խաղերը մենք համախմբված պայքարել ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան էդ մարդը «չղեկավարի», որ նա հեռացվի, որ մեր հավաքականի ղեկավարությունը ֆուտբոլին վերաբերվի ոչ միայն որպես սպորտաձև, այլ՝ առաջին հերթին, որպես ազգային համախմբվածություն, տղամարդկային արժանապատվություն, պատվախնդրություն։ Իսկ այսօր ֆուտբոլի գլխին կագնած է մարդ, ով ակնհայտ հերթական թրքահաճոն է։ Վաղուց արդեն ոչ մի կասկած չկա։ Ուրեմն, մեզ պետք է կռիվ տալ հիմնական ճակատում՝ երկրի ազատագրման և թուրքական զավթիչների հեռացման։ Երբ սա կանենք, կլինի նաև կարգին ֆուտբոլ, ինչպիսին, այո, ունեցել ենք նախկինում, ունեցել ենք Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, Հենրիկ Մխիթարյանի հզոր խաղով և ամբողջ թիմի պատվախնդրությամբ։
Այսօր ինչպիսին երկրի «ղեկավարներն» են, այնպիսինն էլ ֆուտբոլի «ղեկավարներն» են, մնում է վերջանակապես սա գիտակցել և չսպասելով «մրցավարի» որոշումներին, մաքրել դաշտերը չարիքից, մոլախոտերից, և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով։ Կունենա՞նք հայկական, հայոց պետություն, կունենաք նաև հայկական հաղթող և հպարտություն պարգևող ֆուտբոլ»։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12