«Առանց անվտանգության երաշխիքների՝ Պուտինը կխախտի պայմանավորվածությունը»․ Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կխախտի հրադադարի համաձայնագիրը, եթե այն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չպարունակի։
«Մենք դա գիտենք, քանի որ նման բան արդեն եղել է, ու ես բացարձակապես վստահ եմ, որ դա կրկին տեղի կունենա», ասել է Սթարմերը՝ ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցը։
Սթարմերն ընդգծել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղության համաձայնություն կլինի կայուն միայն այն դեպքում, եթե այն պաշտպանված լինի։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև զգուշացրել է, որ Պուտինի կողմից ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա։
Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան զորք կուղարկի Ուկրաինա, Սթարմերը պատասխանել է, որ քննարկվել են ցամաքային, ծովային և օդային աջակցություն տրամադրելու տարբերակներ։
Մարտի 15-ին Սթարմերն առաջարկել էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից 10.000-ոց խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, իսկ Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ 30 000-ոց խաղաղապահ զորակազմ։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55