Սահմանազատումը մտել է փակուղի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի ամիս առաջ լուրեր կային, որ Տավուշում շարունակում են չափագրումներ անել՝ սահմանազատման աշխատանքների շրջանակներում: Օրերս մենք հարց էինք ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, թե «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ադրբեջանական զինուժը դուրս կգա՞ ՀՀ սուվերեն տարածքներից։ Նա պատասխանել էր, որ այդ հարցը կարգավորվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում: Իսկ մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որով հերքում էր ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ սահմանին կրակոցների մասին, և առաջարկում էր համատեղ մեխանիզմ մտածել այդ տեղեկությունների «հետաքննության» համար:
Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները», ինչը խոսում էր այն մասին, որ սահմանազատման աշխատանքները մտել են փակուղի: Երեկ ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պատգամավորները հարց են ուղղել սահմանազատման աշխատանքների մասին: Նա ասել է, որ այդ աշխատանքները կանգնած են՝ սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում»:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55