Իմամօղլուն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները

Կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչության հետ կապերի գործով ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր ցուցմունքներում հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։
Իմամօղլուն շաբաթ օրը ցուցմունքներ է տվել, դատավարությունը տևել է հինգ ժամ, ավելի վաղ հայտնել էր A haber հեռուստաալիքը։
«Իմամօղլուն հերքել է այն մեղադրանքները, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող մարդիկ աշխատանքի են ընդունվել Ստամբուլի քաղաքապետարանում։ Նա հայտարարել է, որ ընտրական գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ իր շփումները բնական էին, և շեշտել է, որ ինքը կապեր չունի ահաբեկչական կազմակերպությունների հետ… Իմամօղլուն քննադատել է իր դեմ կիրառված խափանման միջոցը և հայտարարել, որ այդ գործընթացը վնասում է Թուրքիայի ժողովրդավարականությանը, և որ ժողովուրդն անհրաժեշտ պատասխան կտա ընտրությունների միջոցով»,- հայտնել է հեռուստաալիքը։
Չորեքշաբթի Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել։
Իշխանություններն ուժեղացրել են մի շարք կենտրոնական փողոցների անվտանգությունը և մինչև կիրակի արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք կամ ցույց:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ավելի քան 340 ցուցարար է ձերբակալվել։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55