«Ընդդիմությունը զբաղված է փողոցային ահաբեկչությամբ»․ Էրդողան

«Ընդդիմությունը չորս օր է՝ փորձում է հարձակումներ գործել ոստիկանության վրա և զբաղված է «փողոցային ահաբեկչությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Չորս օր նրանք (ընդդիմությունը) ամեն ինչ արել են, որ խաթարեն ազգի անդորրը, պառակտեն մեր ժողովրդին, բոլորին վնասեն, հարձակվեն մեր ոստիկանների վրա, ովքեր միայն իրենց պարտքն են կատարում, վախեցնեն կոռուպցիան հետաքննող դատական համակարգի մեր անդամներին, ճնշեն ազգային կամքը՝ փողոցային ահաբեկչությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույցեր կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը որոշել է երկարաձգել բողոքի ցույցերի արգելքը՝ մինչև մարտի 27-ը։
Արգելքները գործում են նաև Անկարայում և Իզմիրում:
Հակառակ արգելքներին՝ ի պաշտպանություն Իմամօղլուի բողոքի ցույցերը նոր թափ են ստանում։
Անկարայում դարձյալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Ցուցարարները սկսել են քանդել երկաթե պատնեշները։
Իմամօղլուի կողմնակիցները հավաքվել են Չաղլայան դատարանի մոտ, որտեղ նա պետք է ցուցմունք տա։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55