Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես է եկել հայտարարությամբ

Մարտի 22-ին հայտարարություն տարածվեց, որ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից։ Այդ մասին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ հայտնել էր հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։ Հրանտ-Լեոն Ռանոսն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Ցանկացած մարդ, ով ճանաչում է ինձ, գիտի, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար ամենամեծ պատիվն է։
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ ունեցած առանձին զրույցում ես ցանկացա խոսել իմ իրավիճակի մասին։ Ցանկանում էի նրան ասել, որ պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու թիմին օգնելու։
Զարմանալիորեն, մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ համար ոչ մի պլան չունի։ Սա բնականաբար շատ տխրեցրեց ինձ։ Քանի որ այս պահին խաղաժամանակը հատկապես կարևոր է ինձ համար, իսկ ես այն ստանալու հնարավորություն չունեմ, համաձայնեցի վերադառնալ Կայզերսլաուտերն՝ հաջորդ խաղին պատրաստվելու։ Եվ մենք դրա շուրջ համաձայնության եկանք։
Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար չկա ավելի լավ բան, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և դա այդպես է լինելու միշտ»։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12