«2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին․ մերժեցին նաև Հենրիխ Մխիթարյանին»․ Նարեկ Մալյան

Հանրային գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերով քիչ առաջ հիշեցինք, որ 2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին ու էդ ընթացքում անհասկանալի պատճառով մերժեցին Հենրիխ Մխիթարյանին: Դրսի մութ ուժերը չէին, մասոնները չէին, հավաքական արևմուտքը չէր, ռուսները չէին՝ հայերով մերժեցինք, որովհետև տանել չենք կարողանում ուրիշի հաջողությունը: Եթե այն էներգիան, որը վատնում ենք կողքինին ինադու, ծախսեինք ինքներս մեր կյանքը լավը դարձնելու վրա… Ես ֆուտբոլասեր չեմ, բայց մի դեպք պատմեմ: Երկու տարի առաջ այս օրերին Միլանում էի և հյուրանոցը սխալ օր ամրագրելու պատճառով քիչ էր մնացել փողոցում մնայի, իսկ հյուրանոցի ռեսեփշիոնիստը կատեգորիկ հրաժարվում էր ինձ սենյակ տրամադրել: Ես նրա աչքի առաջ թափահարելով ՀՀ հպարտ, բայց անտուն քաղաքացու անձնագիրս, սկզբում պահանջում, հետո խնդրում էի որևէ կացարան տրամադրել: Ապարդյուն, իտալացին անդրդվելի էր, հանկարծ նայելով անձնագրիս հարցրեց հա՞յ եմ:
Դրական պատասխանից հետո երանությամբ ժպտաց և տվեց երկրորդ հարցը: Երբևէ հանդիպե՞լ եմ Հենրիխ Մխիթարյանին:
Զարմացա, ի՞նչ կապ ունի Հենրիխը, բայց պատասխանեցի այո մեկ անգամ: Իտալացին լայն ժպտաց: Ասաց, որ Հենոյի ֆանն է, սկսեց պատմել, որ Միլանում բոլորը նրան պաշտում են և իսկույն զանգեց ուրիշ հյուրանոց խնդրեց սենյակ տրամադրեցին, վերջում երբ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ անցել էր փողոցում քնելու վտանգը և ես արդեն ուղևորվում էի դեպի բաղձալի սենյակս, իտալացին ինձ հարցրեց. երևի հայերով շատ ենք հպարտանում, որ նման մասշտաբի աստղ ունենք…
Ես ոչինչ չպատասխանեցի: Դե իտալացուն հո չէի բացատրելու, որ Հենրիխով հպարտանալու փոխարեն ազգովի վիրավորել ենք նրան ու մերժել: Չբացատրեցի, որովհետև մինչև հիմա ինքս էլ չեմ հասկացել թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով մենք ազգովի 2018-ին մերժեցինք Հենրիխին, ում համաշխարհային համբավի ու սիրո շնորհիվ ես այդ օրը փողոցում չքնեցի»։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12