«Ինչպե՞ս ֆուտբոլի ֆեդերացիայում ղեկավարություն փոխել». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դարձյալ, ֆուտբոլի՝ և ոչ միայն ֆուտբոլի մասին:
Թերեւս անկասկած է, որ քննարկելու հարց էլ չէ ֆուտբոլի ֆեդերացիայում ղեկավարության փոփոխության անհրաժեշտությունը:
Քննարկելու հարցն այլ է՝ ինչպե՞ս հասնել դրան: Օրինակ, ֆան ակումբները հայտնի արշավն էին իրականացնում, ընդհատում ազգային առաջնության խաղերը, ներկայացնում բողոքի ակցիան: Բայց, նկատելի է, որ դա արդյունավետ, բավարար մեխանիզմ չէր:
Ֆուտբոլը համակարգ է, ոչ միայն խաղային բաղադրիչով, այլև հարակից ավելի մեծ ինդուստրիայով: Պայքարելով Հայաստանում այդ համակարգն ստեղծելու անկարողության դեմ, պետք է թերեւս կարողանալ այդ պայքարն էլ կազմակերպել համակարգային: Այլ կերպ ասած՝ ապաշնորհներին հեռացնելու համար պետք է թերեւս լինել առավել շնորհալի եւ հենց հեռացնելու համար պայքարի կազմակերպման մակարդակում ցույց տալ շնորհալիություն, այդպիսով պայքարը դարձնելով համակարգային:
Անխուսափելի է, որ համակարգի վերածված պայքարը չտա արդյունք: Հայաստանում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հեռանալու համար պայքարը համակարգային չէ, այլ՝ տարերային:
Մինչդեռ, ֆուտբոլն ինքնին լինելով համակարգ, այն նաեւ ավելի մեծ՝ քաղաքական համակարգի մաս է, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Ընդ որում, դա միայն Հայաստանին բնորոշ իրողություն չէ:
Ֆեդերացիայում ղեկավարության փոփոխության համար պայքարի հարցում անհնարին է հաջողություն, եթե հաշվի չի առնվում այդ մեծ համակարգի հանգամանքը»:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12