«Էր Ռիադում քննարկվում է սևծովյան նախաձեռնության թեման»․ Պեսկով

Էր-Ռիադում մեկնարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, որոնց հիմնական թեման Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ նախաձեռնության մանրամասներն են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բանակցություններին ՌԴ-ն ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
«Սևծովյան նախաձեռնության իմաստը, որը քննարկում են Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, նավագնացության անվտանգությունն է»,- ասել է Պեսկովը։
Նշված նախաձեռնությունը քննարկվել է նաև նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Միաժամանակ, Կրեմլը չի բացառել, որ Էր Ռիադի բանակցություններում, բացի սևծովյան նախաձեռնությունից, կարող են քննարկվել ուկրաինական կարգավորմանն առնչվող այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
3316:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
11515:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
11115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
12914:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
16011:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10710:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
11409:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
11109:24