Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել

Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ պետությանը վնաս պատճառելու համար՝ կապված 2021-2024 թվականներին Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի կազմակերպած 33 համերգների հետ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքապետարանն այս առնչությամբ հայտարարել է, որ համերգային ծրագրերի ստուգումը, որը նախկինում անցկացրել են ՆԳՆ-ն ու Հաշվեքննիչ պալատը, խախտումներ չեն հայտնաբերել։ Սակայն որոշ ժամանակ առաջ տեսուչները վերստուգում են իրականացրել 130 տարբեր մշակութային և գեղարվեստական միջոցառումների նկատմամբ։ 97 համերգների ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Մնացած 33 համերգները հետաքննության են ենթարկվել «պետությանը հասցված վնասի» պատճառով։
Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ «քաղաքապետարանի ինն աշխատակիցները, ովքեր գտնվում են հետաքննության մեջ, կօգտվեն շրջանային վարչական դատարան բողոք ներկայացնելու իրենց օրինական իրավունքներից»:
Անկարայի նահանգապետարանի որոշումը կայացվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Անկարայի քաղաքապետարանի քաղաքապետ Մանսուր Յավաշը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։
Համերգային ծրագրերն ստուգած տեսուչները պնդում են, որ որոշ հայտնի կատարողներ, իբր, մեծ հոնորարներ են ստացել Անկարայի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանը հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել վարչական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել իր աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
3213:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4112:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
6211:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7908:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
13000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
13400:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
162Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
126Երեկ, 22:30