Անկարայի քաղաքապետն արտահերթ նախագահական ընտրությունների կոչ է արել

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կոչ է արել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü հեռուստաալիքը կիրակի օրը։ Սակայն երկրորդ՝ ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում ձերբակալելու հարցումը մերժվել է, գրում է Star թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, գործում ներգրավված է ավելի քան 90 մարդ: Ըստ Halk TV-ի՝ Իմամօղլուն կարող է բողոքարկել ձերբակալության որոշումը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին մտադիր է բողոքարկել դատարանի կողմից ահաբեկչության գործով Իմամօղլուին կալանավորելու միջնորդության մերժումը, գրում է Sabah թերթը։ Միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական որոշում կայացնել:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ժամանակավորապես դադարեցվել է քաղաքապետի պարտականությունները։

«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1414:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2013:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3313:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3313:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
5313:24
«Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած՝ վերցնելու ենք». Նիկոլ Փաշինյան
3813:18
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25 տոկոս». Նիկոլ Փաշինյան
6413:12
«Գագիկ Խաչատրյանը վազելով պիտի գնա, նայի՝ թոշակը նստել ա, թե չէ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4513:06