Իսրայելը հարվածել է սիրիական ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել սիրիական հենակետերի ռազմական օբյեկտներին։
«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T4 ռազմակայաններում գտնվող ռազմական օբյեկտներին: Իսրայելական բանակը կշարունակի գործել Իսրայել պետության քաղաքացիներին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու համար»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել սիրիական նախկին բանակի ռազմական օբյեկտներին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Սիրիայի տարբեր նահանգներում տեղակայված զինապահեստները, ռազմական օդանավակայանները և ՀՕՊ համակարգերը։
Իսրայելական օդուժն ավելի վաղ հարվածներ էր հասցրել Պալմիրայի ռազմական օդանավակայանին և սիրիական ռազմաօդային ուժերի բազային, որը գտնվում է Պալմիրայի և Հոմսի միջև:

«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
117:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
1517:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
5216:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
4915:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
6215:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
7214:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
14814:12
«Եվրոխորհրդի դիտորդները ոչնչացնում են Փաշինյանի քարոզչական ստերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7114:06