«Երբևէ այդքան մոտ չենք եղել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»․ ԱՄՆ պետդեպ

695
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 09:45
ԱՄՆ-ի ջանքերը ներկայումս ուղղված են ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն։ ԱՄՆ-ն երբևէ ավելի մոտ չի եղել հաջողությանը, քան հիմա, այս մասին երկուշաբթի հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
«Հիմնական հարցը, որի վրա աշխատում ենք, հրադադարն է: Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հրադադարից հետո... իսկ մենք մոտ ենք դրան: Զարմանալի է՝ մենք երբեք ավելի մոտ չենք եղել, ընդամենը մի շունչ է մեզ բաժանում հրադադարից»,- ասել է նա լրագրողներին:
Բրյուսը հավելել է, որ հրադադարից հետո քննարկումներ կանցկացվեն երկարաժամկետ խաղաղության շուրջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմի լիակատար ավարտին ուղղված առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ և այլ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցումը:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55