«Պետական գույք կա՝ ո՛չ վարձով է տրվում, ո՛չ վաճառվում, հնարավոր չէ՞ հանձնենք մասնավոր սեկտորին»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«ՀՀ գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որի մեծ մասը ո՛չ վաճառվում է, ո՛չ վարձով է տրվում"։ Եվ քանի որ չի օգտագործվում, դրա հետ կապված՝ ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում։ Հնարավոր չէ՞ դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Իրականում շատ նուրբ և բարդ գործընթաց է, և մենք այդտեղ խնդիր ունենք,- պատասխանեց Փաշինյանը,- խնդիր ունենք, որ Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել են մասնավորեցման և հետաքրքրություն չի ցուցաբերվել: Հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց քննադատություններ եղան մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք՝ Կառավարությունը մտածում էր անել: Այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել, և այդ ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Թեման պրոբլեմատիկ է և շատ կարևոր»։
Վարչապետն ընդգծեց, որ 2024 թվականին Պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են: «20 մլրդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչն առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ շատ հետաքրքրում է: Մենք փնտրտուքի մեջ ենք, և սխեմաների ներդրման պրոցեսի մեջ ենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չէ:

«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
3111:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
5310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
14609:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
15509:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
224Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
171Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
168Երեկ, 08:18