«Ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած «արևմտյան Ադրբեջանն» է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած միակ խնդիրը արցախյան հարցն է․ այ, արցախյան հարցը հենց փակենք, էլ որևէ խնդիր չենք ունենա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինեն Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, չի խոսում արցախցիների վերադարձի մասին, իսկ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին։
«Ժողովուրդն ամեն տարի մեծացող շարժումով գալիս է, ձեզ ասում է՝ հեռացե՛ք։ Եթե ձեզ համար որևէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, այդ թիվն ասեք, մենք շատ արագ դա կկազմակերպենք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանի պատասխանից հետո պատգամավորն ընդգծեց․ «Մեր խնդիրն այն է, որ ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած արևմտյան Ադրբեջանն է։ Հայաստանում կա երկընտրանք եղածն ամեն գնով պահելու և ամեն ինչ կորցնելու միջև, դուք ամեն ինչ կորցնելու ճանապարհն եք ցույց տալիս»։

«Սրբազանի մասին խոսում են մարդիկ, ովքեր կարգալույծ հռչակված հոգևորականներին ուղղորդել էին վեհարանի դռները ջարդելու». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
1513:24
«Դուք գալիս եք ԱԺ՝ ընդդիմախոսներին ծեծելու համա՞ր»․ լրագրողը՝ Վահե Ղալումյանին (տեսանյութ)
4313:12
«Միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել նիստերի դահլիճ». Ռուբեն Ռուբինյան
4213:06
«Իմ փողկապից քաշել էին, պաշտպանվում էի»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
4012:54
«Պետությունը չի կարողացել մի ադրբեջանցու հարց լուծել, ինչպե՞ս են հազարների հարցը լուծելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6112:48
«Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել. թուրքերը տվել են, դուք գրել եք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4912:42
«Իշխող ուժը նպատակ է հետապնդում կոծկել օրեր առաջ ՀՀ-ում տեղի ունեցածը». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4912:36
«Ո՞վ է թուրքի դեմ կզած այս խուլիգան քայլիստը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4912:30