«Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը հավերժ չի լինի»․ Ամիրբեկով

Ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը եւ նշել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։
Այս մասին արգենտինական Perfil թերթին տված հարցազրույցում ասել է Բուենոս Այրեսում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Համաձայնության գնալու Հայաստանին դրդող գործոններից մեկն այն գիտակցումն է, որ այս հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնել»,- ասել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրան հասնելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտարերկրյա ուժերը սահմանամերձ տարածքներից։
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը ձգտում է իր դիրքորոշումը ներկայացնել միջազգային հանրությանը՝ ընդգծելով իր դերը Եվրոպայի էներգետիկ ոլորտում, հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55