«ԱՄՆ-ն դեռ երկար կշարունակի հարվածել Եմենի հութիներին»․ Թրամփ

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել հարվածներ հասցնել Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների հենակետերին «դեռ երկար ժամանակ»։ Այս մասին Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այդ հարվածները շատ հաջող են եղել, դրանք գերազանցել են մեր բոլոր ակնկալիքները: Մենք նրանց հարվածել ենք շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք դա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱՄՆ զինված ուժերը Թրամփի հրամանով սկսեցին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հայտնել էր, որ գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և անվտանգ նավարկության ապահովմանը։
Ի պատասխան՝ Անսար Ալլահ շարժումը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Հարվածների հետևանքով նավի վնասների մասին տեղեկություններ չկան։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55