«ԱՄՆ-ի հետ հանքանյութերի համաձայնագիրը մեր օգտին չէ»․ Ռադայի պատգամավոր

ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի թարմացված նախագիծն ընդգրկում է ուկրաինական բոլոր օգտակար հանածոները, ներառյալ նավթն ու գազը, իսկ ներդրումային ֆոնդի կառավարիչների մեծ մասն ԱՄՆ ներկայացուցիչներ են, հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Ըստ համաձայնագրի, Կիևը պարտավոր է հանքային ռեսուրսներից ստացած եկամուտները փոխանցել հիմնադրամին, իսկ ամերիկյան ներդրումը կհամարվի 2022 թվականից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Համաձայնագիրը գործում է անժամկետ, և նրանում փոփոխությունները կամ դադարեցումը հնարավոր են միայն Վաշինգթոնի հավանությամբ։ Պատգամավորի խոսքով՝ փաստաթղթում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին «նույնիսկ ակնարկ» չկա։
«Միանգամից նշեմ, որ սա վերջնական փաստաթուղթ չէ: Եվ հուսով եմ, որ ուկրաինական կողմը կպահանջի և կհասնի այդ համաձայնագրում էական փոփոխությունների: Բայց իմ տեսած տեքստն ուղղակի սարսափելի էր», հայտնել է Ժելեզնյակը:
«Սա մեծ և շատ հստակ գործարք է: Եվ այն մեր օգտին չէ», հավելել է պատգամավորը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նոր նախագիծը, որը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում:

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
1409:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
1609:12
«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
10502:06
«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան
12001:06
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
11200:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
19500:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:00