«Հանրահավաքներ կանցկացվեն Թուրքիայի բոլոր նահանգներում»․ Օզել

Թուրքիայում ընդդիմությունն ամեն շաբաթ և կիրակի հանրահավաքներ է անցկացնելու 81 նահանգներից մեկում, իսկ ամեն չորեքշաբթի՝ Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։
«Այսօր 2,2 միլիոն մարդ հավաքվեց Ստամբուլի Մալթեփե հրապարակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր «լցրեցին» հրապարակը՝ պաշտպանելու արդարությունը: Սա դեռ սկիզբն է: Այժմ մենք ամեն շաբաթ և կիրակի հանրահավաքներ ենք անցկացնելու նահանգներում (ամեն անգամ՝ 81 նահանգներից մեկում) և ամեն չորեքշաբթի՝ Ստամբուլի թաղամասերից մեկում»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Halk TV-ն:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո (կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով) Թուրքիայում բողոքի ալիք բարձրացավ։
Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, որոնք հաճախ ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55