«Զելենսկին շատ մեծ խնդիրներ կունենա՝ գործարքից հրաժարվելու դեպքում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուզում է հետ կանգնել հանքանյութերի վերաբերյալ գործարքից։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին «մեծ անախորժության» մեջ կհայտնվի, եթե հրաժարվի գործարքից։
«Նա փորձում է հետ կանգնել հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքից, այդ դեպքում խնդիրներ կունենա, շատ մեծ խնդիրներ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
«Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի լինի: Եվ նա հասկանում է դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Անցյալ շաբաթ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Կիևին ներկայացրել է նորացված համաձայնագրի նախագիծը, որն ԱՄՆ-ին թույլ կտա գրեթե ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի բոլոր հանքային ռեսուրսները՝ առանց Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու:
Զելենսկին հաստատել էր, որ Ուկրաինան ստացել է փաստաթուղթը։ Ավելի վաղ հինգշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսին նա հայտնել էր, որ գործարքի պայմաններն անընդհատ փոփոխվում են։

2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու․ «Ժողովուրդ»
1409:18
Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
1609:12
«ԱԺ պատգամավորների 80%-ը ՏԻՄ ընտրությունները «Տիկ-Տոկ»-ում ռիլ նկարելուց չի տարբերում»․ Հրանտ Ավետիսյան
10502:06
«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան
12001:06
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
11200:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
19500:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:00