«Շուտով կլինի Իրանի վրա ամենամեծ հարձակումը պատմության մեջ». իսրայելական հեռուստաընկերություն
![]() 977 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 00:02 Իսրայելի «14» հեռուստաալիքը հեռարձակել է մի հոլովակ, որում խոսվում է երկրի՝ Իրանի դեմ խոշոր ռազմական գործողության նախապատրաստության մասին: Լրագրողների կարծիքով՝ սպասվող հարձակումը կլինի ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Հեռարձակման ընթացքում ցուցադրվել են նաև Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, որոնց վրա ծրագրվում է հարձակվել: Հաղորդավարները չեն նշել օպերացիայի ճշգրիտ ժամանակը, սակայն նշել են, որ դրա նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են։ Հայտնի չէ՝ օգտագործվելու են բացառապես իսրայելական զորքեր, թե կարող է ներգրավվել ԱՄՆ-ի օգնությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով», եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել միջուկային ծրագրի և դրա զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցում են այս հարցի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նամակ է հղել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Նա նշել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի գործարքի, ԱՄՆ-ը կդիմի անհրաժեշտ միջոցների։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
