«Ովքեր չեն կարողանում լուծել Հայաստանում արցախցիների կեցությունն ապահովելու խնդիրը, պիտի հրաժարական տան». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր փոխվարչապետն արցախցիներին ասել է, որ բնակվարձի փոխհատուցման ծրագիրը չի շարունակվելու։ Առաջարկել են ինչ-որ այլ ծրագիր, որը ծածկում է շատ փոքր տոկոսի կարիքները, բայց նույնիսկ այդ կարիքն էլ չի ծածկում, եթե հաշվի առնենք բնակվարձի էսօրվա թվերը։
Հիմա շատ պարզ բան եմ ասում։
Բոլոր էն պետական պաշտոնյաները, որոնք չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը՝ արցախցիների կեցությունը Հայաստանում ապահովելու, պիտի հրաժարական տան։ Որովհետև նրանք չեն անում իրենց կյանքի ամենակարևոր առաքելությունը։ Որովհետև դա Հայաստանի համար այսօր կարևորագույն խնդիր է, ու նրանք դա ձախողում են։
Սա, սակայն, այն դեպքում, եթե նրանց առջև նման խնդիր դրվել է։
Իսկ եթե նրանց առջև դրվել է հակառա՞կ խնդիրը, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի արցախցիները չկարողանան մնալ Հայաստանում ու ստիպված արտագաղթեն։
Այս պարագայում նրանք պիտի հրաժարական տան՝ սեփական մարդկային կերպարը պահպանելու համար։ Որովհետև չի կարող իրեն մարդ համարող պաշտոնյան նման պայմաններում, նման մարդկանց թելադրանքի տակ աշխատել։
Որովհետև ամբողջ կյանքում այդ ամոթը կրելու եք»։

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
95Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
126924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
56923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
58423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
225220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
171619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
82818.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
180418.09.2026, 18:54