Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթը, հայտնում է РИА Новости-ն:
ՍԴ-ն միաձայն որոշում է կայացրել ընդունել երկրի խորհրդարանի միջնորդությունը՝ նախագահին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Յուն Սոկ Յոլը վերջնականապես կհեռացվի պաշտոնից։
Հարավային Կորեայում այժմ սպասվում են արտահերթ ընտրություններ։ Նոր նախագահը պետք է ընտրվի 60 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիսի 3-ը: Մինչ այդ վարչապետ Հան Դոկ-Սուն կշարունակի պաշտոնավարել՝ որպես պետության ղեկավար:
Հարավային Կորեայի իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը ՍԴ որոշումից հետո ներողություն է խնդրել քաղաքացիներից և կոչ արել միասնություն ցուցաբերել, հաղորդում է Yonhap գործակալությունը:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարան էին ներկայացրել բանաձև՝ նախագահին մեղադրելով իշխանությունը բռնությամբ զավթելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55