«Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է». ՔԿ

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն՝ պատասխանելով «Սպունտիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ-ից այլ մանրամասներ չեն հաղորդել։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:
2022-ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը «Հետք»-ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55