Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ ռոգին․ երեխաներ են զոհվել

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ ռոգին։ Հարվածի հետևանքով քաղաքում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են բարձրահարկ շենքեր. Այրվել են նաև մեքենաներ և ավտոտնակներ։
Քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ հարվածի վայրի մոտ մանկական խաղահրապարակ է եղել։
2025 թվականի ապրիլի 5-ի դրությամբ Կրիվոյ Ռոգում հրթիռակոծությունից տուժել 61 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ 18 մարդ մահացել է. նրանց թվում 9 երեխաներ։
Այս մասին սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։
Հիվանդանոցներում է գտնվում քաղաքի 40 բնակիչ։ Մնացածները գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։
«Մարդիկ, ովքեր սգում են իրենց կորցրած հարազատներին. ծնողներ՝ հուսահատված իրենց երեխաների դիակների վրա կռացած, խաղաղ բնակիչների արյուն փողոցում. արյուն, որը ռուս ռազմական հանցագործները երբեք չեն լվանա։ Կրիվոյ Ռոգը կրկին սգի մեջ է։ Ագրեսորը կրկին գերազանցել է իրեն։ Տեղացիները ցնցված են», - իր հույզերով կիսվել է պաշտոնյան։
ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ զինված ուժերը հարվածել են «Մագելան» ռեստորանին, որում Ուկրաինայի ԶՈւ հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հանդիպումն էր։ Զոհվել է շուրջ 85 զինվորական և օտարերկրյա սպա։

ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
7717:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
14514:37
Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
21300:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
186Երեկ, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
244Երեկ, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
29830.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
52430.10.2026, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
28830.10.2026, 15:12