Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան

Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։
«Մառախուղի պատճառով բոլոր փոխադրողները բախվել են հյուրանոցային համարների պակասի խնդրին, բայց Red Wings-ի ներկայացուցիչներն ուշացած չվերթերի բոլոր ուղևորներին ուշադրություն են հատկացնում և 4 ժամը մեկ սնունդ են տրամադրում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, հայտնել են ավիաընկերությունից։
Նշենք, որ Red Wings ավիաընկերության ուղևորները մեկ օր է՝ Սոչիից Երևան թռչել չէին կարողանում։ Մարդիկ ստիպված էին սպասել հատակին պառկած ու նստած, քանի որ օդանավակայանում ու հարակից հյուրանոցներում ազատ տեղեր չկան։
Թելեգրամի «Осторожно, новости» ալիքը հայտնում է, որ չվերթը պետք է Երևան ժամաներ ապրիլի 4-ին ժամը 16։30-ին, սակայն մառախուղի պատճառով այն հետաձգվել է։ Այդ պահից սկսած տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, 8 ժամ անց սպասող ուղևորներին տարել են հյուրանոց, սակայն 2 ժամ հետո վերադարձրել են օդանավակայան։
Ավիաընկերություն ներկայացուցիչները խոստացել են, որ շուտով կկայանա չվերթը, սակայն ուղևորները ճշտել են, որ այդ օդանավը դեռ Թբիլիսիից չի ժամանել։

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
4817:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5817:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6116:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
6216:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
7415:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
7015:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
16315:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
8113:24