«Ռուսաստանը խոսում է խաղաղությունից ու սպանում». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ուկրաինական քաղաքների վրա իր հարձակումներով արհամարհում է հրադադարի առաջարկները և շարունակում է սպանել խաղաղ բնակիչներին։
Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի գիշերը ռուսական ուժերը կրկին բազմաթիվ հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ Կրիվոյ Ռոգի վրա հարձակումից երկու օր անց, որի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։
Ֆրանսիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել Ուկրաինայում համազգային սգո օրվա կապակցությամբ և ընդգծել, որ իր մտքերը երեխաների և հրետակոծության մյուս զոհերի հետ են։
Մակրոնը հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել միանալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 30-օրյա հրադադարին, սակայն Ռուսաստանը նույն ինտենսիվությամբ շարունակում է ռազմական գործողությունները և անտեսում խաղաղ բնակչության տառապանքը։
«Ռուսական այս հարձակումները պետք է ավարտվեն: Հրադադարի անհրաժեշտություն կա, որքան հնարավոր է՝ շուտ: Եթե Ռուսաստանը շարունակի ձգձգել և հրաժարվել զինադադարից, անհրաժեշտ կլինեն վճռական գործողություններ,- ընդգծել է նա:- Որքա՞ն երկար է Ռուսաստանը ծաղրելու խաղաղության առաջարկները՝ շարունակելով սպանել երեխաներին և այլ քաղաքացիական անձանց»:
Ըստ վերջին տվյալների՝ ապրիլի 4-ին Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 20 մարդ, որից 9-ը երեխաներ են եղել, ևս 75 մարդ վիրավորվել է։

«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
3310:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
4510:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
5910:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
6409:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
8409:26
«Պաշտոնը ժամանակավոր է, պատասխանատվությունը՝ ոչ». Մեսրոպ Եսայան
6309:06
Փաշինյանը մատնեց իրեն. «Հրապարակ»
5809:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:24