Բրատիսլավայում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի ըմբշամարտի Ֆեդերացիան հայտնում է․ «Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։
Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։
Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։
Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում լեհ Լուժինցկին է։
Պապիկյանի մրցակիցը 1/8-ում ուկրաինացի Միխալկովն է։
Սիմոնյանը կմեկնարկի Կուրբանովի (UWW) հետ պայքարով 1/8 եզրափակչում»։
Հիշեցնենք՝ Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը հայտարարել էին այն մարզիկների անունները, որոնք Հայաստանը կներկայացնեն ապրիլի 7-ից 13-ը Բրատիսլավայում (Սլովակիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան: Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Կարապետ Մանվելյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Կարեն Խաչատրյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
5320:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54224.10.2026, 14:12