Թուրքիայի ընդդիմությունն սկսել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաք է սկսում։
Կուսակցությունը, որը ապրիլի 6-ին վերընտրեց իր առաջնորդ Օզգյուր Օզելին, նոր նախագահական ընտրությունների վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերը։ ԺՀԿ-ն չունի բավարար աջակցություն խորհրդարանում գործընթացը նախաձեռնելու համար, և հետևաբար, հույսը դնում է փողոցային բողոքի ցույցերի ուժի վրա: Մինչդեռ իշխանությունները դեռևս չեն դրսևորել ընդդիմությանը զիջումների գնալու իրենց պատրաստակամությունը, ասվում է «Կոմերսանտ»-ի հրապարակած հոդվածում։ Օզգյուր Օզելը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ամենամեծ անվստահություն» հայտնելու քարոզարշավ սկսելու մտադրության մասին։ «Մենք պատրաստ ենք հունիսին ընտրությունների, եթե ոչ հունիսին, ապա մինչև նոյեմբերի առաջին կեսը, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է նա նախօրեին ԺՀԿ արտահերթ համագումարում։
«Երկուշաբթի օրվանից (ապրիլի 7-ից) մենք կսկսենք ստորագրահավաքը տնետուն, մեր երկրի բոլոր փողոցներում՝ Էրդողանին անվստահություն հայտնելու ամենամեծ քվեն ցույց տալու համար»,- ասել է Օզելը:
«Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը և լայն զանգվածների մոբիլիզացիային՝ Ժողովրդահանրապետական կուսակցության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը դեռ հուսալի հիմքեր չունեն: Էրդողանի կառավարության վրա փողոցային ճնշումը չի հանգեցրել ցանկալի զիջումների, և հնարավոր չէ, որ ԺՀԿ-ն նման նախաձեռնություն անցնի երկրի խորհրդարանով։ Այն ունի ընդամենը 127 մանդատ, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ կոալիցիոն գործընկերների հետ միասին, ունի 315 մանդատ քաղաքական գործչի կալանավորումը, իսկ բողոքարկման գործընթացը ժամանակ կպահանջի»,- ասվում է հրապարակման մեջ։

Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
1109:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
6907:18
«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
10703:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
26800:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
12900:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
11700:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
19300:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
16500:04