Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ

Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Ռուսաստանի կողմից Կրիվոյ Ռոգին հասցված հարվածի հետ, որի հետևանքով ուրբաթ օրը զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
«Անցյալ շաբաթ Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի բալիստիկ հրթիռի հարձակման հետևանքով զոհվել է 9 երեխա՝ 2022 թվականից ի վեր մեկ հարձակման արդյունքում զոհված ուկրաինացի երեխաների ամենամեծ թիվը: Ռուսաստանը հարվածել է սովորական բնակելի տարածքում գտնվող մանկական խաղահրապարակին: Կասետային մարտագլխիկ է կիրառել՝ հնարավորինս շատ զոհերի համար»,- գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան սոցցանցում:
Նրա խոսքով՝ երկու նիստերն էլ կկայանան երեքշաբթի։ «Մենք կոչ ենք անում խստորեն դատապարտել և վճռական քայլեր ձեռնարկել: Ռուսաստանը պետք է դադարեցնի ահաբեկել ուկրաինացի երեխաներին և խաղաղ բնակիչներին, արձագանքի ամբողջական հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որն Ուկրաինան արդեն ընդունել է, և վերջ տա պատերազմին»,- գրել է Սիբիգան:
Ավելի քան 30 վիրավոր շարունակում է մնալ հիվանդանոցում։ Ռուսաստանը պնդում է, որ հարվածի թիրախը եղել է «ռեստորաններից մեկը՝ ստորաբաժանումների հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հետ հանդիպման վայրը»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ ռուս զինվորականները չեն հարվածել Ուկրաինայի «սոցիալական օբյեկտներին»։
France24 հեռուստաալիքը ցուցադրել է ապրիլի 4-ի երեկոյան ռուսական զորքերի կողմից խոցված Կրիվոյ Ռոգի ռեստորանում տեղադրված տեսախցիկների կադրերը։ Ցուցադրած կադրերում զինվորականներ չկան։ Հեռուստաալիքի թղթակիցը զրուցել է երկու կանանց հետ, ովքեր հարվածի պահին եղել են ռեստորանում և վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Նրանք հաստատել են, որ մասնակցել են գեղեցկության ֆորումին։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00