Թրամփը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել իր ծննդյան տարեդարձի օրը. The Hill

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին նա կդառնա 79 տարեկան։
Ըստ Washington City Paper-ի՝ Փենթագոնից Սպիտակ տուն ձգվող շքերթի մասնակիցների շարասյունը, ինչպես սպասվում է, կլինի ավելի քան 6 կմ:
Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում հայտարարել էր Վաշինգտոնում լայնածավալ ռազմական շքերթ կազմակերպելու մտադրության մասին։ Իշխանությունները քննարկել են, մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին այն անցկացնելու հնարավորությունը, ենթադրվում էր, որ կարող է մասնակցել 5-7 հազար զինվորական։ Սպասվում էր, որ կներգրավվի ռազմական տեխնիկա և ավիացիա։ Լրատվամիջոցների հաշվարկներով՝ արժեքը կկազմեր մոտ 92 մլն դոլար։ Սակայն Թրամփն, ի վերջո, հայտարարել էր այս միջոցառման չեղարկման մասին։ Նա դա բացատրել էր նրանով, որ մայրաքաղաքի իշխանությունները հնարավորություն էին տեսել ֆինանսական օգուտ քաղելու շքերթի կազմակերպումից և սահմանել էին «անհեթեթ բարձր գին»։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00