«ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում». Թրամփ

Վաշինգթոնն ու Թեհրանն ուղիղ խորհրդակցությունների մեջ են, և ԱՄՆ-ն կնախընտրի Իրանի միջուկային զարգացումների հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Դրանք սկսվել են։ Դրանք կշարունակվեն շաբաթ օրը։ Մենք շատ կարևոր հանդիպում կունենանք։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նախագահը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
«Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի հասնելը նախընտրելի է, քան ակնհայտ բաներ անելը»,- ասել է նա՝ չբացատրելով, թե ինչ նկատի ուներ ակնհայտ ասելով։ Ամերիկացի առաջնորդն ավելի վաղ չէր բացառել, որ ԱՄՆ-ն ուժ կկիրառի Իրանի դեմ։ «Եվ ես չեմ ուզում այդ ակնհայտի մեջ թաթախվել: Անկեղծ ասած, դա նաև այն չէ, որի մեջ ցանկանում է թաթախվել Իսրայելը, եթե կարելի է խուսափել դրանից»,- հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումից խուսափելը «բխում է Իրանի շահերից»։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
114Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
84Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
94Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
296Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
121Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
111Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
117Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
119Երեկ, 11:18