«Գազայի հատվածում ամերիկյան խաղաղապահ ուժեր կարող են լինել»․ Թրամփ

Գազայի հատվածն «անչափ կարևոր անշարժ գույք է» և այն պետք է վերածվի խաղաղ և ազատ տարածքի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում։
«Կարծում եմ՝ մենք կներգրավվենք այդ գործընթացում: Լավ կլիներ այնտեղ ունենալ խաղաղապահ ուժեր, ինչպես օրինակ՝ ամերիկյան, վերահսկել Գազայի հատվածը և տնօրինել այն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը Գազայի հատվածն անվանել է «հիանալի վայր, որտեղ ոչ ոք չի ցանկանում ապրել» և նշել, որ Իսրայելը «Գազայի հատվածը տվել է» խաղաղության դիմաց, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։
Թրամփը ևս մեկ անգամ առաջարկել է վերաբնակեցնել Գազայի հատվածի բնակչությանը՝ հայտարարելով, որ «շատ երկրներ» պատրաստ են ընդունել անկլավի բնակիչներին։ Նեթանյահուն պաշտպանել է նրա առաջարկը։ Նրա կարծիքով՝ խոսքը «մարդկանց ընտրության հնարավորություն տալու մասին է»։
«Ցանկացած այլ վայրում, ներառյալ պատերազմական գոտիները (Ուկրաինա, Սիրիա), մարդիկ կարող էին հեռանալ: Գազայի հատվածը միակ վայրն էր, որտեղ բնակչությունը փակված էր: Ի՞նչ վատ բան կա, եթե մարդկանց ընտրություն տանք»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը և Թրամփը քննարկել են այն հնարավոր երկրների ցանկը, որտեղ Գազայի պաղեստինցիները կարող են տեղափոխվել։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36