Կիևը բացատրություն է պահանջել Չինաստանից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը բացատրություն է պահանջել Չինաստանից՝ կապված այն տեղեկատվության հետ, որ ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների։
«Մենք խստորեն դատապարտում ենք Չինաստանի քաղաքացիների մասնակցությունն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին, ինչպես նաև նրանց մասնակցությունն ուկրաինական զորքերի դեմ ռազմական գործողություններին: Մենք Ուկրաինայում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք Արտաքին գործերի նախարարություն՝ դատապարտելու այս փաստը և բացատրություն պահանջելու»,- գրել է նախարար X-ում։
Սիբիգան նշել է, որ Չինաստանի քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի զավթարար բանակի՝ Ուկրաինայում վարած մարտերին խաթարում է Պեկինի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատու մշտական անդամի վստահությունը և կասկածի տակ է դնում Չինաստանի հայտարարած խաղաղ դիրքորոշումը։

Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով ավելի քան 180 000 մարդ է տարհանվել (տեսանյութ)
13414:13
«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան
7613:06
Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք
7613:00
«6 ամսից կլրանա վրաերթի գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը»․ Մարիամ Կանայան
9409:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8508:24
«Ամեն ինչ ընթանում է նախապես գծած սցենարով». Գառնիկ Զաքարյան (լուսանկար)
14900:24
Թրամփի վարչակազմը քննարկում է RDIF-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը
339Երեկ, 23:53
Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է Starlink-ի կապը սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի համար
220Երեկ, 23:31